ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Նախորդ դատական նիստին գործով դատախազները ժամանակ էին խնդրել դատարանից՝ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին ծանոթանալու համար։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կալանքի երկարացման որոշումը պետք է վերացվի:
Ինչո՞ւ պարոն Քոչարյանը ներկա չէ դատական նիստին: Օրբելյանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանը կկայացնի իր վերջնական որոշումը: «Կարծում ենք՝ այսօրվա դատական նիստին ներկա կլինի»,- ասաց փաստաբանը:
Արամ Օրբելյանի խոսքով՝ դատական նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյաը ներկա չէր, քանի որ գիտեր՝ խափանման միջոցի քննությունը հետաձգվելու է:
Հ.Գ. Փաստաբանի խոսքից կարող ենք ենթադրել, որ գուցե այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, առավելեւս, որ ի տարբերություն նախորդ դատական նիստի, այս նիստին Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է: