Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով նիստը ընդմիջվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց դատախազներից Վահագն Մուրադյանը։
Մուրադյանը նշեց, որ մեղադրող կողմն իր առարկությունները ներկայացրել, վերջացրել է։ Այժմ հասել են հարցուպատասխանին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: