տուն Լուրեր Ռոբերտ Քոչարյանի գործը զուտ իրավական գործընթաց է․ «Լուսավոր Հայաստան»

Ռոբերտ Քոչարյանի գործը զուտ իրավական գործընթաց է․ «Լուսավոր Հայաստան»

109
0

Ռոբերտ Քոչարյանի գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է:  ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Սա զուտ դատավարական գործընթաց է, և մեզ համար այս գործընթացը որևէ առաջնային նշանակություն չունի։ Այդ գործը հանձնված է արդարադատությանը, որն էլ իր գործը կանի»,- նկատեց նա։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝  Կարեն Սիմոնյանը, նշեց, որ հավասար պայմաններում են գտնվում և՛ դատախազությունը, և՛ մեղադրյալ կողմը, և սա սովորական դատավարական գործընթաց է։