տուն Լուրեր Լևոն Բարսեղյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին

Լևոն Բարսեղյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին

90
0

Levon-Barsegyan

«Երբևէ չեմ լսել համոզված կարծիք, որն ասում է` Հոկտեմբերի 27-ը բացահայտված է, հանցագործները դատապարտված են և ուրիշ ոչ մի մեղսակից չի եղել»,- araratnews.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նրա կարծիքով` հասարակական տրամադրությունները ևս, 15 տարի է, դա են վկայում:

Լևոն Բարսեղյանը չի բացառում, որ կազմակերպիչները արտաքին ուժեր կարող են լինել:

«Այն օրերի փաստական հանգամանքները հետևյալն էին, որ այն օրերի գործադիր իշխանությունը, մասնավորապես` վարչապետն ու ԱԺ նախագահը միացել էին և գտնվում էին ամենաբարձր դիրքում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերածվել էր Արտաքին գործերի նախարարի և դրանից շատ նեղված էր: Երկրի խորքային խնդիրներն արմատախիլ անելու ինչ-որ գործողություններ էր ձեռնարկում Վազգեն Սարգսյան,Կարեն Դեմիրճյան զույգը, որը կարող էր դուր չգալ ինչ-ինչ ուժերի»,- ասաց Լևոն Բարսեղյանն ու նշեց` ոչ մի վարկած հնարավոր չի բացառել մինչև լիարժեք հետաքննություն չլինի:

Եզրափակելով խոսքը` Լևոն Բարսեղյանը նկատեց իշխանությունը երկիրն ակնհայտորեն տանում է դեպի Կրեմլի հետնախորշերը, նրա ենթակայության տակ, ուստի պետք չէ հուսալ, որ նման հանցագործությունները, ինչպես հարկն է, կհետաքննվեն ու կբացահայտվեն:

Իսկ թե դեպի ուր էին տանելու երկիրը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, Լևոն Բարսեղյանը դժվարացավ պատասխանել: