Վերաքննիչ քրեական դատարանում Մնացական Հարությունյանի նախագահությամբ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների բողոքի քննությունը։ Դատախազ Արթուր Մուրադյանը հայտարարեց, որ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Որոշումը հրապարակվեց, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները ամբողջությամբ մերժվեցին։ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- ասաց Մուրադյանը։