Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը։
Բողոքի քննությանը մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Քոչարյանը կմասնակցի դատական նիստին: