ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույցով է հանդես եկել եւ անդրադարձել համացանցում հայտնված ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու դրա հրապարակմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին:
Araratnews.am-ն այսօր մամուլի ասուլիսում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝ ինչքա՞ն ռեսուրս ունի Ռոբերտ Քոչարյանը նոր իշխանության դեմ պայքարելու եւ մինչեւ ո՞ւր կհասնի: «Ռոբերտ Քոչարյանը էլեկտորալ ռեսուրս փաստացի չունի: Բայց մնացած բոլոր առումներով նրա ռեսուրսն այնքան մեծ է, որ մի քանի քաղաքական ուժ միանան՝ դա չեն ունենա»,- ասաց քաղտեխնոլոգը:
Մեր մյուս հարցին՝ ՀՀԿ-ն իր ռեսուրսը քաղաքական ո՞ր ուժի օգտին կօգտագործի քաղաքապետի այս ընտրություններում, քաղտեխնոլոգը դժվարացավ պատասխանել:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի ռեսուրսից չի ցանկանում օգտվել Ռոբերտ Քոչարյանը, քանի որ չի ցանկանում նույնացվել ՀՀԿ-ի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան