Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունում տեղի է ունեցել 3 տուր, գրում է «Chess.am»-ը:
Բոլոր պարտիաները հաղթանակով է ավարտել Ռոբերտ Հովհաննիսյանը, ով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
2-րդ տեղում 2 միավորով Արման Փաշիկյանն է, իսկ 3-րդ տեղը 1․5 միավորով կիսում են Տիգրան Հարությունյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը։
Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր տեղի կունենան 4-րդ տուրի խաղերը, որի զույգերն այսպիսին են՝
Տիգրան Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան
Հովհաննես Գաբուզյան-Մանուէլ Պետրոսյան
Զավեն Անդրիասյան-Ռոբերտ Հովհաննիսյան
Տիգրան Հարությունյան-Շանթ Սարգսյան
Կարեն Գրիգորյան-Արման Փաշիկյան
Սամվել Տեր-Սահակյանն այսօր առանց զույգի է։