Այսօր՝ հուլիսի 24-ին, ծննդյան 34-ամյակն է նշում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը:
Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2005 թվականի մարտի 18-ին Քուվեյթի հետ ընկերական խաղում:
Հավաքականի կազմում մասնակցած 74 խաղում Արզումանյանը 5 գոլի հեղինակ է դարձել: Ընտրանու կազմում առաջին գոլը հեղինակել է ԵՎՐՈ-2008-ի ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղում:
Կարիերայի ընթացքում Արզումանյանը հանդես է եկել «Փյունիկում», դանիական «Ռանդերսում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ Խաբարովսկում», ղազախական «Ակտոբեում», Կարագանդայի «Շախտյորում», ռուսական «Ամկարում»: Հայազգի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արցախը»:
Ռոբերտ Արզումանյանը վերջերս մարզչական C կարգի արտոնագիր է ստացել և ընդգրկված է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի մարզչական շտաբում: