տուն Քաղաքական Միջազգային Ռիոյում ձերբակալված բրազիլացին խոստովանել է, որ 42 մարդու է սպանել

Ռիոյում ձերբակալված բրազիլացին խոստովանել է, որ 42 մարդու է սպանել

165
0

8d7BeZs

Բրազիլական ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով խոստովանել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Ռիո դե Ժանեյրոյում ավելի քան 40 մարդու է սպանել: Այս մասին հայտնում է BBC-ին:

Սայլոն Ժոզե դոս Գրասասը ձերբակալվել է չորեքշաբթի՝ այն բանից հետո, երբ Ռիոյի արվարձաններից մեկում ծեծելով սպանել է մի կնոջ:

Ավելի ուշ նա խոստովանել է, որ սպանել է 37 կնոջ, 3 տղամարդու և մեկ երկամյա աղջկա: Ոստիկանության հետ զրույցում հանցագործը հայտարարել է, որ մարդկանց սպանել է «ադրենալինի» համար:

Նա նաև նշել է, որ եթե բանտից երբևէ դուրս գա, կշարունակի սպանել: Ոստիկանությունը շարունակում է զոհերի մարմինների որոնումները: