տուն Լուրեր Ռիոյի Օլիմպիական խաղերի հանդբոլի և գոլբոլի մարզադահլիճներն արդեն պատրաստ են

Ռիոյի Օլիմպիական խաղերի հանդբոլի և գոլբոլի մարզադահլիճներն արդեն պատրաստ են

92
0

317

Ռիոյի Օլիմպիական խաղերի հանդբոլի և գոլբոլի համար նախատեսված մարզասրահները պատրաստ են, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ Օլիմպիական խաղերի համար կառուցվող «Future Arena»-ն և «Whitewater» մարզադաշտերը պատրաստ են: «Future Arena»-ն Օլիմպիական խաղերի ընթացքում կհյուրընկալի հանդբոլի, իսկ Պարալիմպիկ խաղերի ընթացքում՝ գոլբոլի մրցումները:

Խաղերի ավարտից հետո բրազիլական իշխանությունները պատրաստվում են մարզահամալիրը ձևափոխել և տրամադրել Ռիոյի մի քանի դպրոցի: Իսկ «Whitewater» մարզադաշտում կանցկացվի կանոեի մրցաշարը:

XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզական կառույցներում: