Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է ցուցարարների և քաղաքային անվտանգության աշխատակիցների միջև բախումներով. հաղորդում է TASS-ը:
Իրավապահները ցույցի մասնակիցների նկատմամբ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել: Անկարգությունների հետևանքով կան վիրավորներ: Ըստ Globo հեռուստաալիքի հաղորդման՝ ցույցի մասնակիցների թիվը գերազանցել է 20 հազարը: