Reuters գործակալությունը հրապարակել է 2013 թվականի մարզական ամենաննշանակալի 10-ը պահերի ցուցակը:
10. Նոյեմբերի 10, կրիկետ` Սաչին Թենդուլկարն ավարտեց կարիերան
9. Հոկտեմբերի 30, բեյսբոլ` «Բոսթոն Ռեդ Սոքսը» հաղթել է World Series-ը
8. Սեպտեմբերի 1, ֆուտբոլ` Գարեթ Բեյլը տեղափոխվեց «Ռեալ»
7. Օգոստոսի 13, թեթև ատլետիկա` Ելենա Իսինբաևան կրկին չեմպիոն հռչակվեց
6. Սեպտեմբերի 26, բեյսբոլ` Մարիանո Ռիվերան ավարտեց կարիերան
5. Մայիսի 8, ֆուտբոլ` Ալեքս Ֆերգյուսոնը թոշակի գնաց
4. Սեպտեմբերի 25, առագաստանավային սպորտ` Oracle թիմը հաղթեց America’s Cup-ը
3. Հուլիսի 7, թենիս` Էնդի Մարեյը` «Ուիմբլդոնի» հաղթող
2. Սեպտեմբերի 14` Պարաօլիմպիկ խաղերի 14-ակի չեմպիոն Օսկար Պիստորիուսը մեղադրվեց իր ընկերուհուն սպանելու մեջ
1. Հունվարի 17, հեծանվասպորտ` Լենս Արմսթրոնգը խոստովանեց արգելված դեղամիջոցներ կիրառելը
Բացի այդ, նշանակալի հիշատակումների ցուցակում են.
Փետրվարի 12` Ըմբշամարտը դուրս է մնացել օլիմպիական ծրագրից
Հուլիսի 6` Սաբին Լիսիցկին, որ հաղթել էր Սերենա Ուիլյամսին և Ագնեշկա Ռադվանսկային, տապալում է «Ուիմբլդոնի» եզրափակիչը Մարիոն Բարտոլիի հետ խաղում
Մարտի 24, «Ֆորմուլա 1»` Սեբաստիան Ֆետելն, անտեսելով թիմի ցուցումները, Մալայզիայի գրան-պրիում շրջանցեց իր թիմակից Մարկ Ուեբերին։