տուն Քաղաքական Միջազգային Ռեջեփ Թայիպ Էրդողանը մայիսի 9-ին Մոսկվայում չի լինի

Ռեջեփ Թայիպ Էրդողանը մայիսի 9-ին Մոսկվայում չի լինի

106
0

Turkish PM Erdogan addresses the media in Ankara

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը մայիսի 9-ին չի լինելու Մոսկվայում: Այս մասն գրում է Интерфакс-ը՝ հղում անելով դեսպանատան մամուլի ծառայությանը:

«Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին Թուրքիան կներկայացնի ՌԴ-ում երկրի դեսպան պարոն Ումիթ Յարդըմը»,- փոխանցել են դեսպանատնից:

Վերջին տվյալներով՝ 30 երկրի ղեկավար է ընդունել Մոսկվայի հրավերը եւ ներկա կգտնվի Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակի տոնական միջոցառումներին: