տուն Լուրեր Ռեալում որոշել են, թե ով պետք է փոխարինի Բեյլին

Ռեալում որոշել են, թե ով պետք է փոխարինի Բեյլին

77
0

1504888349_264022_1504961870_noticia_normal

Մադրիդի «Ռեալում» կողմնորոշվել են թիմի հարձակվող Գարեթ Բեյլի փոխարինողի հարցում:

Իսպանական պարբերականները հայտնում են, որ եթե ուելսցին այս մրցաշրջանում չկարողանա ապացուցել իր բարձր կարգը, ապա ակումբը կհրաժարվի նրա ծառայություններից: 28-ամյա խաղացողին կարող է փոխարինել «Վալենսիայի» ֆուտբոլիստ Գոնսալու Գուեդեշը: Պորտուգալացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական ՊՍԺ-ին:

Տեղափոխությանը կարող է նպաստել նրա գործակալ Ժորժե Մենդեշը, ով ջերմ հարաբերությունների մեջ է «սերուցքայինների» հետ: Այս մրցաշրջանում «չղջիկների» կազմում Գուեդեշը մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: