Լոնդոնի «Չելսին» նվազեցրել է Էդեն Ազարի տրանսֆերի համար պահանջվող գումարի չափը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Լոնդոնյան ակումբը նման որոշում է կայացրել Մադրիդի «Ռեալի» հետ ընթացող բանակցությունների ժամանակ: «Սերուցքայինները» մրցաշրջանի ավարտից հետո մտադիր են ուժեղացնել թիմի կազմը բելգիացու շնորհիվ:
Նախկինում «Չելսին» պահանջում էր 116 մլն եվրո, այժմ պատրաստ է բաց թողնել խաղացողին 103-105 մլն եվրոյով: Աղբյուրը նշում է, որ բանակցությունները շարունակվում են ու մոտ են հաջողությամբ ավարտվելուն:
Ազարը «թոշակառուների» կազմը համալրել է 2012 թվականին՝ «Լիլից»: Տրանսֆերի արժեքն այդ ժամանակ կազմել էր 35 մլն եվրո: