Բրազիլիայի հավաքականի թեկնածու և պորտուգալական «Պորտուի» պաշտպան Դանիլոն հայտնվել է իսպանական երկու գրանդ ակումբների`Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Marca-ն:
Բայց բրազիլացի պաշտպանի տրանսֆերը էժաններից չի լինելու: Դանիլոն եվրոպական մրցաշարերում հանդես եկող ակումբների ֆուտբոլիստներից ամենից վառ հանդես եկած պաշտպաններից է, այդ իսկ պատճառով նրան ձեռք բերելու համար մեծ ակումբները հերթ են կանգնել: Նա բրազիլիայի հավաքականի անդամ է ու զարգանալու մեծ պոտենցիալ ունի:
«Ռեալ Մադրիդ», «Բավարիա», «Բարսելոնա», ՊՍԺ, «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի»… Ահա այն ակումբները, որոնք ցանկանում են իրենց շարքերում տեսնել Դանիլոյին: Այս ակումբներից ամենից մեծ շանսերն ունի Մադրիդի «Ռեալը», սակայն «Պորտուն» հեշտությամբ չի հանձնվելու ու պատրաստվում է մեծ գումար վաստակել այս տրանսֆերից:
«Պորտուի» նախագահ Պինտո դա Կոստան, ով հայտնի է որպես լավ բանակցող, չի պատրաստվում զիջել դիրքերն ու պահանջում է նվազագույնը 30 մլն եվրո գումար, իսկ արդեն 40 մլն եվրոյի դեպքում կտա իր վերջնական համաձայնությունը:
Նշենք, որ ֆուտբոլիստն, տեղեկանալով իր նկատմամբ այսպիսի հետաքրքրվածության մասին, դադարեցրել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն ուղղված բանակցությունները: