Մադրիդի «Ռեալը» դարձել է առաջին եվրոպական ակումբը, որին հաջողվել է եվրագավաթներում դառնալ 1000 գոլի հեղինակ։ Հոբելյանական գնդակը խփել է ֆրանսիացի Քարիմ Բենզեման։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Բարսելոնան» է՝ 980 գնդակ, «Բավարիան» երրորդն է՝ 799 գնդակ։
1000 գոլ խփելու համար «Ռեալին» անհրաժեշտ էր անցացնել 472 խաղ։ 826 գնդակ մադրիդցիները խփել են Չեմպիոնների գավաթում և Չեմպիոնների լիգայում, 111-ը՝ ՈւԵՖԱ-ի գավաթում, 57-ը՝ Գավաթակիրների գավաթում, 6-ը՝ Սուպերգավաթում։