տուն Լուրեր «Ռեալի» մահացած ֆուտբոլիստի որդու հուզիչ նամակը՝ հորը

«Ռեալի» մահացած ֆուտբոլիստի որդու հուզիչ նամակը՝ հորը

175
0
Խոսե Անտոնիո Ռեյեսի կրտսեր որդին այս լուսանկարն է հրապարակել համացանցում և նշել, որ այն հոր հետ վերջին նկարն է: Իսկ   ավագ որդին Ինստագրամում հորը հրաժեշտի նամակ է գրել:
«Այդ օրը դու, ինչպես միշտ,  ինձ խորհուրդներ էիր տալիս,  իսկ հետո գնացիր, այս անգամ հավերժ: Այդ օրն իմ կյանքում ամենածանր օրն էր:  Ես միշտ հպարտանալու եմ քեզանով:  Հայրիկ միայն ես և դու գիտենք, թե ինչքան էինք սիրում իրար: Ես հիմա գիտեմ, որ դու ամպերից էլ հոգ կտանես իմ մասին, իսկ ես երբեք չեմ մոռանա քեզ: Ես քեզ սիրում եմ, հայրի՛կ»,- գրել է մահացած ֆուտբոլիստի ավագ որդին:
Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը մահացել է ավտովթարից: Նրա վարած մեքենան ընթացել է 237 կմ/ժամ արագությամբ: Ըստ նախնական տվյալների` պայթել է անիվներից մեկը, որից հետո մեքենան դուրս է թռչել ճանապարհից և բռնկվել:  Ռեյեսը և նրա եղբայրներից մեկը տեղում մահացել են, իսկ մյուսը՝ սաստիկ այրվածքներով հոսպիտալացվել է: