Մոտ ապագայում Մադրիդի «Ռեալը» հանդես կգա հատուկ հայտարարությամբ, որում կասվի, որ մադրիդյան ակումբը չի ցանկանում Կրիշտիանո Ռոնալդուին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին» կամ «Չելսիին», ինչպես վերջերս գրվում է մամուլում։ Այս մասին հաղորդում է London Evening Standard-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Ռոնալդուի համար բավարար չեն այն պայմանները, որոնք առաջարկում է «Ռեալը», քանի որ ինքն ավելի քիչ է վաստակում, քան, օրինակ, Ուեյն Ռունին, Անխել դի Մարիան և Ֆալկաոն «Մանչեսթեր Յունայթեդում»։ «Ռոնալդուն իրեն համարում է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը, այդ պատճառով մտադիր չէ ստանալ ավելի պակաս, քան որևէիցե մեկն աշխարհում։ Ընդ որում՝ նրա համար կարևոր չէ, թե որ ակումբը նրան ավելի շատ կվճարի։
Սակայն «Ռեալը» մտադիր չէ նրան բաց թողնել, այդ պատճառով կվճարի այնքան, որքան կպահանջի պորտուգալացին։ Նա չափազանց կարևոր է թիմի համար»,- գրում է London Evening Standard-ը։