տուն Լուրեր «Ռեալը» կադրային լուրջ խնդիրներ ունի

«Ռեալը» կադրային լուրջ խնդիրներ ունի

117
0

sport-real-472x265

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգային գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշարի առաջիկա խաղից առաջ կադրային նոր խնդիրներ ունի:

Թիմի հիմնական խաղացողներ Կեյլոր Նավասն ու Գարեթ Բեյլը դեռեւս չեն վերականգնվել վնասվածքից, ուստի բաց կթողնեն չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի  «Տոտենհեմի» հետ առաջիկա հանդիպումը:

Կոստարիկացի դարպասապահը վերջին անգամ խաղադաշտ է մտել երկու շաբաթ առաջ, հենց անգլիական թիմի հետ առաջին խաղում: Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 26-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում, որից հետո նա բաց է թողել թիմի բոլոր հանդիպումները:

Ըստ թիմի բժիշկների վերջին կանխատեսումների, ֆուտբոլիստները պատրաստ կլինեն  «Աթլետիկոյի» հետ մադրիդյան դերբիին, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, մրցակցի հարկի տակ:

Չնայած կադրային խնդիրներին, «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հայտնել է, որ առաջիկա ձմռանը թիմը նոր համալրում չի ստանա:

«Թիմի գլխավոր մարզիչը չի ցանկանում նոր ֆուտբոլիստներ հրավիրել թիմ եւ կոնկրետ որեւէ խաղացողի անուն չի ներկայացրել ղեկավարությանը», – ասել է Սանչեսը:

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Տոտենհեմ» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, Լոնդոնի  «Ուեմբլի» մարզադաշտում: Բուքմեյքերային գրասենյակները խաղի ֆավորիտ են համարում իսպանական ակումբին: