Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հույս է հայտնել, որ Արքայական թիմը «Միլանից» հետո կլինի երկրորդ թիմը, որին կհաջողվի պաշտպանել տիտղոսը եվրոպական չեմպիոնների գավաթի համար պայքարում: «Միլանը» տիտղոսը երկու անգամ անընդմեջ նվաճել է 1989 եւ 1990 թվականներին:
«Հույս ունեմ, որ «Ռեալը» կպաշտպանի տիտղոսը: Թիմերին չի հաջողվում դա անել, քանի որ շատ բարդ խնդիր է: Բայց մենք գործող չեմպիոններն ենք եւ վայելում ենք այդ զգացողությունը եւ զգում ենք, որ կարող ենք դարձյալ հաղթել: Տիտղոսի պաշտպանությանը կմոտենանք աստիճանաբար: Չենք մեծամտանա: «Ռեալը» մեծ հարգանքով է վերաբերվում մրցակիցներին, բայց կձգտի հասնել հաջողության:
«Նապոլին» այժմ լավ ընթացք է վերցրել: Գիտենք, որ բարդ հանդիպում է սպասվում: Չեմպիոնների լիգան ծանր մրցաշար է: Հանդես են գալիս մրցունակ, արագ եւ բազմակողմանի ուժեղ թիմեր, որոնք կարող են հակագրոհել: Անհրաժեշտ է ուշադիր լինել պաշտպանությունում»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ռեալ» — «Նապոլի» հանդիպումը փետրվարի 15-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: