տուն Լուրեր «Ռեալը» չի վաճառի իր ամենաթանկ տրանսֆերը

«Ռեալը» չի վաճառի իր ամենաթանկ տրանսֆերը

103
0

GettyImages-615448390

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում բաց թողնել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, ում ցանկանում են գնել ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, 27-ամյա ֆուտբոլիստը համարվում է անձեռնմխելի և մտնում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Իր հերթին Բեյլը նույնպես չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը:

«Ռեալի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» պատրաստ են վաճառել Բեյլին «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին գնելու համար: