Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագան շարունակում է անորոշ մնալ: Ինչպես հաղորդում է AS-ը՝ կոլումբացու գլխավոր հավակնորդները շարունակում են մնալ «Նապոլին» ու «Աթլետիկոն»: Ընդ որում, «սերուցքայինները» չեն այրվում 27-ամյա ֆուտբոլիստին մադրիդյան ակումբին վաճառելու ցանկությունից և նախընտրում են իտալացիների տարբերակը:
«Ռեալի» խնդիրը նրանում է, որ «Աթլետիկոն»՝ ի տարբերություն «Նապոլիի», պատրաստ է իրականացնել ակումբի ֆինանսական պահանջներն ու վճարել Խամեսի համար պահանջվող 40 մլն եվրոն: «Նապոլին» իր հերթին դեռ չի համաձայնեցրել խաղացողի տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ վերջին 2 մրցաշրջանը Խամեսը վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»: Մյունխենյան ակումբը կարող էր 42 մլն եվրոյով գնել խաղացողին, բայց հրաժարվեց գործարքից: