տուն Սպորտ Ռեալը Անչելոտիին կարող է փոխարինել Լոպետեգիով

Ռեալը Անչելոտիին կարող է փոխարինել Լոպետեգիով

81
0

julen-lopetegui-n239_312peiti_0

Մադրիդի «Ռեալը» սկսել է հետաքրքրվել «Պորտուի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի ծառայություններով։

Մադրիդյան ակումբի գործող գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պայմանագրի ժամկետ լրանում է հաջորդ տարվա ամռանը, և Լոպետեգին դիտարկվում է որպես իտալացու փոխարինող։ Այս մասին հաղորդում է իսպանական AS կայքը։

Լոպետեգիի նկատմամբ ուշադրությունը մեծացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Պորտուի» հաղթանակից հետո «Բավարիայի» նկատմամբ (3։1)։

Տեղեկացնենք, որ Լոպետեին ժամանակին ղեկավար է «Ռեալի» փոխարինողների թիմը, ինչպես նաև Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ հաղթել է Եվրոպայի առաջնություններում։