տուն Լուրեր Ռեալը 372 մլն եվրո ունի նոր տրանսֆերների համար

Ռեալը 372 մլն եվրո ունի նոր տրանսֆերների համար

102
0

Ինչպես հայտնում է «AS» պարբերականը, Մադրիդի «Ռեալը» 372 մլն եվրո ունի, որպեսզի նոր տրանսֆերներ իրականացնի: 190 մլն + 182 մլն եվրո էլ վարկային միջոցներից:

Ըստ աղբյուրի՝ «սերուցքայիններն» այսքան գումար խնայել են ՊՍԺ-ի հարձակվողներ Կիլիան Մբապեի ու Նեյմարի չիրականացված տրանսֆերներից հետո: Այսպիսով, այդ ամբողջ գումարը «Ռեալը» հիմա կարող է ծախսել նոր ֆուտբոլիստների համար:

Չնայած դրան, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է վերանորոգել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնը, որի վերանորոգումը կարժենա 575 մլն եվրո:

Դեռևս հայտնի չէ, թե տրանսֆերների համար նախատեսված գումարից որքանը կտարամադրվի մարզադաշտի վերախոխման համար: