Մադրիդի «Ռեալը» չեղյալ է հայտարարել 17 երկրպագուների աբոնեմենտները՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին վիրավորելու պատճառով։ Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Ռեալ» — «Սելտա» հանդիպման ժամանակ։ Ակումբի ղեկավարությունն ուսումնասիրել է հարավային տրիբունայում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, ուր վիրավորանքներ են վանկարկել։ Իսպանական լիգան զգուշացրել է «Ռեալին», որ մադրիդյան ակումբը կարող է պատժվել իր երկրպագուների պահվածքի համար։