տուն Լուրեր ՌԴ ԶՈւ ուղղաթիռները թռիչքներ են իրականացնում Հայաստանի լեռներում

ՌԴ ԶՈւ ուղղաթիռները թռիչքներ են իրականացնում Հայաստանի լեռներում

117
0

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի բանակային ավիացիայի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները լեռնային պայմաններում թռիչքներ են կատարում։ Թռիչքներն անցկացվելու են մեկ ամիս, բարձրլեռնային տեղանքում։ Այս մասին Razm.info-ին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Վարժանքների սկզբում օդաչուներն իրականացնելու են պիլոտաժի պարզ հնարքներ, թռիչքներ և վայրէջք՝ լեռնային տեղանքում նախապես հանձնարարված երթուղով, ինչպես նաև օդաչու-հրահանգիչների մշակած տարբեր առաջադրանքներ։

Ավելին՝ այստեղ