ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հաստատել է գործարար Մ.Սարաջյանի սպանության մասին լուրը։
Ինչպես տեղեկացնում է դեսպանության մամուլի ծառայությունը, Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովոյի բնակարաններից մեկում հայտնաբերվել է գործարար Մ.Սարաջյանի դին։ Դեսպանության տվյալներով՝ Սարաջյանը Հայաստանի քաղաքացի է։ Համաձայն իրավապահ մարմիններից դեսպանության ստացած տվյալների՝ մահվան պատճառը դանակի հարվածներն են։ Տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ։