Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը նախագահի հրամանագրի նախագիծ է պատրաստում, որը սահմանափակում է բիզնես-կարգով պետական պաշտոնյաների ավիաչվերթները: Նախագիծը պետք է ներկայացվի մեկ ամսվա ընթացքում:
«Երբ ինքնաթիռ եք բարձրանում, բիզնես-կարգի տեղերում հիմնականում պետական պաշտոնյաներ են: Մեզ մոտ նախարարությունների բոլոր աշխատակիցները, նույնիսկ վարչության պետերի տեղակալները, կարող են բիզնես-կարգով թռչել: Դրանք հսկայական ծախսեր են»,- ասել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Մաքսիմ Տոպիլինը:
Ըստ Gazeta-ի, նա պարզաբանել է, որ նոր կարգադրությամբ նախատեսվում է սահմանափակել պետական պաշտոնյաների՝ շատ բարձր հարմարավետությամբ ծառայություններից օգտվելու հնարավորությունը: