Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով արտերկրյա ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ները կճանաչվեն օտարերկրյա գործակալներ. հաղորդում է Gazeta.ru-ն:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ օրինագիծն ընդունվել է միաձայն:
Օրինագիծը նաև թույլ է տալիս արգելափակելու անցանկալի կազմակերպությունների կայքերը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ն ռուսական RT America-ն ընդգրկել է օտարերկրյա գործակալների ցուցակում: