տուն Լուրեր ՌԴ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերելու, երբ Հայաստանն ու Թուրքիան սկսեն բանակցությունները

ՌԴ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերելու, երբ Հայաստանն ու Թուրքիան սկսեն բանակցությունները

148
0

1489964297

Մոսկվան պատրաստ է աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջունի, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Regional Post — Caucasus-ին տված հարցազրույցում ռուս նախարարը նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել է 2007-2009-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, սակայն ավելի ուշ այդ գործընթացը դադարեցվել է:

«Շատ կարևոր է, որ կողմերը ցույց տվեցին բանակցելու և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու կարողությունը: Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան ի վիճակի են լուծելու առկա խնդիրները: Այս դեպքում շատ բան կախված է հենց նրանցից: Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է ապահովելու առավել ակտիվ աջակցություն»,- ասել է Լավրովը: