Ռուսաստանը հետագայում եւս մարդասիրական աջակցություն կտրամադրի Սիրիային եւ կօգնի իր այն քաղաքացիներին, որոնք նախատեսում են ժամանակավորապես լքել հանրապետությունը, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը տրամադրել Սիրիայի բարեկամական ժողովրդին, ինչպես նաեւ կօգնի ռուսական այն քաղաքացիներին, որոնք կարող են ցանկություն հայտնել ժամանակավորապես մեկնելու Սիրիայի Արաբական Հանրապետությունից», — նշված է ԱԳՆ կայքում, տեղեկացնում է Gazeta-ն: