Ռուսաստանը գոհ է Սիրիայում հրադադարի հարցով խմբում զինվորականների աշխատանքից: Այդ մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք գոհ ենք նրանից, թե ինչպես են աշխատում զինվորականները ՄԱԿ-ից գործընկերների հետ, գոհ ենք նրանից, ինչ տեղի է ունենում մարդասիրական ճակատում, առաջընթաց կա բնակավայրերի ապաշրջափակման, կարիքավոր մարդկանց սննդամթերք, բեռներ հասցնելու գործում», — ասել է նա:
Սերգեյ Լավրովը նաեւ հայտնել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հաստատել է, որ միջսիրիական բանակցություններ կհրավիրվեն մարտի առաջին տասնօրյակում:
«Գոհ ենք նրանից, որ թվում է, թե բոլորն աջակցում են ներկա բանակցությունների մեկնարկին, որովհետեւ հունվարին նման բանակցություններ չկային. իսկական բանակցային գործընթացի մեկնարկին, որը կներառի բոլոր սիրիացիներին, հատկապես այն փուլում, երբ կորոշվի երկրի ճակատագիրը, երբ կքննարկվեն սահմանադրական բարեփոխումները,- ասել է նախարարը: Ստեֆան դե Միստուրան հաստատել է, որ այդ բանակցությունները կկազմակերպի մարտի առաջին եռամսյակում»: