տուն Լուրեր ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Սիրիայի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների վրա

ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Սիրիայի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների վրա

87
0

makՌուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել են այն բանաձեւը, որը նախատեսում է պատժամիջոցներ Սիրիայի այն ներկայացուցիչների հանդեպ, որոնք կարող էին մասնակցություն ունենալ երկրում քիմիական զենքի կիրառմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բանաձեւի նախագծի հեղինակներն են Խորհդի երկու մշտական անդամներ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, որոնց ավելի ուշ աջակցել է նաեւ ԱՄՆ-ն։ Փաստաթուղթը նախատեսում էր պատժամիջոցներ Սիրիայի 21 ներկայացուցիչների հանդեպ, որոնք ենթադրաբար կապակցված են 2014-2015 թթ երկրում քիմիական զենքի կիրառման հետ։

Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, վետո են դրել փաստաթղթի վրա։ Սիրիայում հակամարտության սկզբից Ռուսաստանը արդեն յոթերորդ անգամ է դեմ քվեարկում Սիրիայի իրավիճակին վերաբերող բանաձեւերին։