Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել ամբողջովին չեղարկել Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդում է RIA Novosti-ն:
Դրա մասին հաղորդում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միանշանակ առաջնահերթություն է առևտրատնտեսական շրջափակման չեղարկումը` ներառյալ միակողմանի ամերիկյան պատժամիջոցները»,- ասել է նա:
Զախարովան նաև ընդգծել է, որ ռուս-կուբայական հարաբերությունները խորացվելու մեծ հնարավորություններ ունեն: