ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է վերադառնալ միասնական տառատեսակի ԱՊՀ տարածքում:
«Վերջին 10 տարում մեծ թեմա է դարձել տառատեսակների լատինականացումը կամ արաբականացումը: Հիմա մենք պետք է վերադառնանք միասնական այբուբենի ԱՊՀ տարածքում՝ դա կիրիլիցան է, քանի որ, ինչպես ցույց են տալիս հարցումները, մերձավոր արտերկրի բնակչությունն այնուամենայնիվ խոսում է կիրիլիցայի անհրաժեշտության մասին»,-ասել է Վասիլևան երրորդ Լիվադիական համաժողովում, որի թեման էր «Ռուսական աշխարհն ու ռուսաց լեզուն. Պատմական արմատներն ու զարգացման ուղղությունը»,- գրում է ՌԻԱ Նովոստին:
Վասիլևան նշել է ,որ Ռուսաստանը պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրի կիրիլիցայի տարածման հարցում: «Վերջին երկու տասնամյակում այդ դիրքորոշումը մի փոքր թուլացել էր»,-ասել է Վասիլևան:
ԽՍՀՄ փլուզումից հետո Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում անցում կատարվեց կիրիլիցայից լատինատառ այբուբենի: Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին, որ 2025-ից երկիրն ամբողջությամբ կանցնի լատինիտառ այբուբենի: