տուն Արցախ ՌԴ կամավորական խումբը կարող է ունենալ նաև բացասական էլեմենտներ

ՌԴ կամավորական խումբը կարող է ունենալ նաև բացասական էլեմենտներ

213
0

-Melik-Shahnazaryan_0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` ՌԴ նախագահականի Մարդու իրավունքների խորհրդի պատասխանատու քարտուղար Յանա Լանտրատովան հայտարարել էր, որ ՌԴ կամավորականների միությունը պատրաստ է մարդասիրական օգնություն հավաքել ԼՂՀ բնակչության համար, եթե լինի դրա անհրաժեշտությունը:  Արդեն որոշված է կամավորականների խումբը, որը կարող է գնալ մարդասիրական առաքելությամբ:

Արդյո՞ք մեզ անհրաժեշտ են ռուս կամավորների օգնությունը, և հնարավո՞ր է, որ միջազգային օգնությունն այս պարագայում ուենենա նաև բացասական կողմեր: Հարցերի մասին Aararatnews.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ.«Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս պահին հայկական զինված ուժերը հիանալի կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, անգամ հայկական մոբիլիզացիոն ռեսուրսը չի օգտագործվում Ադրբեջանին զսպելու գործում: Դա նշանակում է, որ այս պարագայում, մեծ հաշվով այլ աջակցության խնդիր չկա, հատկապես` արտասահմանի կամավորների անհրաժեշտությունը: Բոլոր դեպքերում` եթե ռուսական օգնության խնդիր լինի, դա կլինի ՀԱՊԿ շրջանակներում մեր ունեցած պայմանավորվածություններով, իսկ այդ ժամանակ խնդիրը դրվելու է պետական մակարդակի վրա, և ոչ թե կամավորականների»:

Քաղաքագետը նաև նշեց, որ սահմանային լարված իրավիճակում, միջազգային մարդասիրությունը հնարավոր է ունենա նաև բացասական էլեմենտներ.«Իհարկե, հասկանալի է, որ հակամարտությունը շատ սրտացավ մարդկանց անտարբեր չի թողնում, բայց պետք է հասկանալ, որ դրսից այդքան հեշտ, նաև` հնարավոր չէ գալ և մասնակցել, որովհետև այդ նույն սրտացավ մարդկանց շրջանում կարող են լինել վտանգավոր էլեմենտներ»:

Այնուամենայնիվ` Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` սահմանում ամեն ինչ վերահսկվում է Հայաստանի և Արցախի ուժերի կողմից.«Ես կարող եմ ասել, որ հայկական կողմն ամեն ինչ արել է և շարունակելու է անել, որպեսզի Արցախը չդառնա այլ քաղաքական, այսպես ասած` սպասարկող կենտրոն: Մինչ այս պահը Ադրբեջանի իշխանությունները պայքարում էին բացառապես մեր պաշպանության բանակի դեմ, այսինքն` Արցախի դեմ հաղթանակ տանելու ռեսուրս նրանք չունեն»: