Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նստաշրջանի շրջանակում սկսվել է Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը. հաղորդում է Ria.ru-ն:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների քննարկման հիմնական թեման Կատարի շուրջ ստեղծված իրավիճակն է:
Հիշեցնենք, որ Կադարի հետ դիվանագիտական հարաբերություններն են խզել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Եմենը, Լիբիան, Մավրիտանիան և Մալդիվյան կղզիները:
Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և արաբական պետություններում ներքին իրավիճակը ապակայունացնելու մեջ: