տուն Լուրեր ՌԴ-ի դեմ կիբերհարձակումը կանխելուն օգնել են հայ մասնագետները. Բորտնիկով

ՌԴ-ի դեմ կիբերհարձակումը կանխելուն օգնել են հայ մասնագետները. Բորտնիկով

103
0

glava-FSB-Aleksandr-Bortnikov

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է ՌԴ-ի դեմ WannaСry վարակի հետևանքների կանխման գործում հայ մասնագետների աջակցության մասին. հաղորդում է TASS-ը:

«Համագործակցելով հայ գործընկերների հետ` մեզ հաջողվեց կանխել WannaСry համակարգչային վարակի ներթափանցումը ռուսական մի շարք խոշոր բանկեր», — ասել է Ալեքսանդր Բորտնիկովը:

Ըստ ՌԴ ԱԴԾ տնօրենի՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն օգնեց չեզոքացնելու բացասական հետևանքները բանկային համակարգերի և ՀԱՊԿ մյուս երկրների համար:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ համաշխարհային կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել էր մոտ 1000 համակարգիչ: Համակարգիչների վրա համընդհանուր գրոհի մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին: