Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն անվանել է ազգային անվտանգության գործոն, որը, նրա խոսքով, արդեն ազատել է հրեական պետությանն հյուսիսային սահմաններին անհարկի առճակատումներից, հայտնում է Ռիա Նովոստին:
«Ռուսաստանը համաշխարհային տերություն է, և մեր հարաբերությունները գնալով ավելի են սերտանում։ Ես աշխատել եմ մերձեցման ուղղությամբ, և այսօր այն ծառայում է մեզ, մեր ազգային անվտանգությանը՝ կանխելով անհարկի և վտանգավոր բախումները մեր հյուսիսային սահմանին», — ասել է Նաթանյահուն:
Այսօր Նաթանյահուն ուղևորվում է Մոսվա: Սա անցած տարվա աշնանից նրա արդեն երրորդ այցն է Ռուսաստան։ Առաջիկա բանակցությունների թեմաներից է Սիրիայի հակամարտությունը, որտեղ երկու երկրները դեռ սեպտեմբերից սահմանել են «ապակոնֆլիկտայնացման մեխանիզմ», որի նպատակն է կանխել սիրիական երկնքում գործողությունների ժամանակ ռուս և իսրայելցի զինվորականների միջև պատահական բախումները: