Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 01:10-ի սահմանում Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ս. Տարոնցու փողոցի բնակիչ, 30-ամյա Արմեն Քոչարյանի վարած ВАЗ 217030 մակնիշի Y 383 KT 96 համարանիշի և Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Վարդանյանի վարած Nissan մակնիշի 35 MT 925 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, սահմանազատել տարածքն ու քաղաքացիների և ոստիկանների օգնությամբ վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերին: