տուն Լուրեր ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Guardian-ի՝ Ադրբեջանի մասին սկանդալային հոդվածին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Guardian-ի՝ Ադրբեջանի մասին սկանդալային հոդվածին

99
0

712

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների, մասնավորապես, Ադրբեջանի վրա. այս մասին «Մոսկվա-Բաքու» հրատարակության հետ հարցազրույցում ասել է պաշտոնյան:

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ բացահայտվել են հազարավոր վճարումներ, որոնք արվել են եվրոպական տարբեր քաղաքական գործիչներին և լրագրողներին կաշառելու համար։ Առաջին վճարումներից մեկը «սև դրամարկղ» արվել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ից՝ արտասահմանում ռազմական տեխնիկայի վաճառքով զբաղվող ռուսական մենաշնորհային ընկերությունից:

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի ղեկավարությունը կառավարել է 2,9 մլրդ ունեցող մի ցանց, որն օգտագործվել է հայտնի եվրոպական քաղաքական գործիչներին թանկարժեք նվերներ և գումարներ փոխանցելու և փողերի լվացման համար։

«Տեղի ունեցածը նշանակում է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Իմ կարծիքով՝ դա նշանակում է, որ մի քանի ոլորտներում կա տեղեկատվական ուժեղ ճնշում: Մենք փորձում ենք նման բաներին արձագանքել կանոնավոր կերպով»,- ասել է Զախարովան: