Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը աղետի առաջ կկանգնեցնի ոչ միայն Ուկրաինան, այլ նաև ամբողջ տարածաշրջանը։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
«Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է աղետ առաջացնել ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս», — ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կողմերին «խիստ հետևել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին, որպեսզի ապահովվի հրադադարը»։ Ըստ Բան Կի Մունի՝ անհրաժեշտ է կրկնապատկել քաղաքական և դիվանագիտական ջանքերն այդ նպատակին հասնելու համար։