տուն Քաղաքական Միջազգային Ray-Ban-ն ակնոցի շրջանակներ կարտադրի Google Glass խելացի ակնոցի համար

Ray-Ban-ն ակնոցի շրջանակներ կարտադրի Google Glass խելացի ակնոցի համար

102
0

sunshade-google-glass

Google ընկերությունը հայտարարել է, որ համագործակցության պայմանագիր է ստորագրել Luxottica ընկերության հետ, որն առաջատար է ակնոցների արտադրության շուկայում և նրան են պատկանում Ray-Ban, Oakley և Persol հանրահայտ ապրանքանիշները:

Իտալական ընկերությունը համաձայնել է Google Glass խելացի ակնոցների համար արտադրել շրջանակներ: Սպասվում է, որ առաջին խմբաքանակը կարտարվի այս տարվա վերջում: Նման քայլով Google-ը ցանկանում է ավելի գրավիչ դարձել իր արտադրանքը սպառողների ավելի լայն շրջանակի համար: Google Glass-ն առայժմ լայն սպառում չի գտել, բացի այդ` որոշ վայրերում` սրճարաններում, ռեստորաններում, խաղատներում դրանք արգելվել են, քանի որ շատերը կարծում են, որ այն կարող է տեղի ունեցողը ձայնագրել տեսախցիկով: