տուն Քաղաքական Միջազգային Ռամզան Կադիրովը խնդրել է չեչենական ջոկատ ուղարկել Սիրիա

Ռամզան Կադիրովը խնդրել է չեչենական ջոկատ ուղարկել Սիրիա

135
0

pic_35cd40186b84fce6b1f885ba9792103a

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Russkaya Sluzhba Novostey-ի եթերում հայտարարել է, որ պատրաստ է հրաձիգների ուղարկել Սիրիա` «Իսլամական պետության դեմ պայքարելու:

«Ես` որպես մահմեդական, որպես չեչեն, Ռուսաստանի հայրենասեր, հայտարարում եմ, որ 1999 թվականին, երբ հանրապետությունոււմ վխտում էին այդ շեյթանները, որոնք հիմա էլ կան, մենք Ղուրանի վրա ենք երդվել՝ ամբողջ կյանքի ընթացքում պայքարել նրանց (ահաբեկիչների) դեմ, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Ես սա ուղղակի չեմ ասում. խնդրում եմ, որպեսզի մեզ թույլ տան մեկնել այնտեղ և մասնակցել հատուկ գործողություններին»,- ասել է Կադիրովը:

Հիշեցենք, որ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա և կսահմանափակվի օդային հարվածներով: