տուն Լուրեր Ռամոսը դարձյալ հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

Ռամոսը դարձյալ հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

118
0

23fc6c

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է «Բետիսին»:

25-րդ րոպեին Անտոնիո Սանաբրիայի հարվածից հետո «արքայական ակումբի» դարպասապահ Կեյլոր Նավասը կոպիտ սխալ է թույլ տվել` դառնալով ինքնագոլի հեղինակ:

Ընդմիջումից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով հավասարեցրել է հաշիվը: 81-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը խփել է իր թիմի հաղթական գոլը:

Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» վաստակել է 62 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը:
https://youtu.be/X3-cdGAkqfA