Նորք-Մարաշի 9/06 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը. հայտնում է 168.am-ը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինչպես արդեն նրանք ասել են՝ գործընթացը գտնվում է օրենքից, խաղից դուրս իրավիճակում. «Կսպասենք այսօրվա ավարտին, նաև արդյունքները կդիտարկենք, խախտումները թե՛ նախընտրական շրջանում, թե՛ այսօրվա ընթացքում տեղի են ունեցել և շարունակվում են, և այդ ահազանգերը կշարունակվեն, ամբողջական փաթեթով մենք կներկայացնենք հասարակությանը։ Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ, և այդ պայքարը պետք է տանենք բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով»։
Նա նաև նշեց, որ այսօր տարբեր ահազանգեր կան, օրվա ավարտին կներկայացնեն համալիր մոտեցումը, սա իրավական Հայաստան ունենալու հերթական հանգրվանն է, պայքարը: