Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի պայքարը, ինչպես ինքն է ասում, անարդարության դեմ է, սահմանադրական փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ՝ անարդարությունը միևնույն է, չի վերանա:
«Անարդարության դեմ պայքարում եմ 10 տարի, հաջողություն չկա, որովհետև ժողովուրդը պասիվ է, իսկ հենց ակիտվություն է ցուցաբերում, շեղում են»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Կարապետյանը:
Սահամանդրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերը Տիգրան Կարապետյանին վստահություն չեն ներշնչում. «Ես, որ տեսնում եմ՝ ինչ ուժեր են այնտեղ Պարույր-Մարույր Հայրիկյաններ, չեմ հավատում այդ շարժմանը: Ինձ միայն հույս ու վստահություն է ներշնչում Ժիրայր Սեֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին չեմ վստահում»:
Նրանց ծավալած պայքարին, սակայն, պատրաստվում է միանալ, քանի որ այն իշխանությունների դեմ է. «Եթե ցույցեր լինեն, ես կմասնակցեմ, կմիանամ «Ոչ»-ի շարժմանը»: