տուն Լուրեր Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարից հետո ժողովուրդը կոտրվեց. Արծրուն Պեպանյան

Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարից հետո ժողովուրդը կոտրվեց. Արծրուն Պեպանյան

99
0

raffi-hovhannisian-karin-barevolution-meeting

«Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը գտնում է, որ քաղաքական դասական պայքարը, որ ներդրված է Հայաստանում, հակասում է մեզ:

«Ես միշտ պնդել եմ, որ դուք սխալ ճանապարհով եք գնում: Ասել եմ` մի տարեք մարդկանց այդ սխալ ճանապարհով: Բոլոր այն շարժումները, որոնք պատերազմ են հայտարարել իշխանություններին, զոհվել են: Եթե նայենք պատմության մեջ, կտեսնենք, որ միշտ էլ այդպես է եղել: Բոլոր լիդերները բարոյապես մեռել են,- ասաց նա` լրագրողների հետ հանդիպմանը:

«Րաֆֆին, երբ սկսվում էր պայքարը, ես նրան պարզապես խնդրում էի հրապարակավ, որ այդպես չանի: Եթե հիշում եք, Րաֆֆիի պայքարի մարումից հետո ժողովուրդը կոտրվեց: Շատերը ճամպրուկները վերցրին ու գնացին, ու շարունակում են գնալ:

Պեպանյանի համոզմամբ՝ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր շարժում են սկսում, պայքարում` հուսադրելով ժողովրդին` հաշվի չառնելով սեփական ռեսուրսները և հաջողության հասնելու հնարավորությունները: